11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Շրջակա միջավայրը և ես»

Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանն արդեն երկրորդ տարին է` համատեղ իրականացնում են «Շրջակա միջավայրը և ես» կրթական ծրագիրը։ Ծրագրում ներգրավված են 8-9-րդ դասարանների, ինչպես նաև ավագ դպրոցների աշակերտներ։

2015 թվականի ընթացքում  ծրագրին մասնակցելու են Երևանի հհ. 56, 137, 155 հիմնական և հ. 87 միջնակարգ դպրոցների աշակերտները, յուրաքանչյուր դպրոցից՝ 10-15 աշակերտ։

Ծրագրի 5 դասընթացներն  անցկացվելու են մեկուկես ամսում՝ շաբաթական մեկ դասընթաց պարբերականությամբ՝ բնական ռեսուրսների, էներգիայի, քաղաքների, գյուղատնտեսության, աղբի կառավարման և վերամշակման, կենսաբազմազանության և այլ թեմաներով։ Աշակերտները մասնակցելու են նաև ուսուցանվող թեմաներով քննարկումների, գործնական միջոցառումների, դաշտային արշավների։

«Շրջակա միջավայրը և ես» կրթական ծրագրի նպատակն է զարգացնել աշակերտների բնապահպանական խնդիրներին լուծումներ գտնելու անհատական ու խմբային ունակությունները։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ