08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ կանի Սերժ Սարգսյանը, եթե հայտնվի Աստծո առաջ /վիդեո/

Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Պոզներ» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է եղել:

Հաղորդավար Վլադիմիր Պոզների հետ զրույցում ՀՀ նախագահն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցին:

Պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք ՀՀ նախագահը հրավիրել է Թուրքիայի նախագահ Էրդողանին` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին` Սերժ Սարգսյանն ասել է, որ այո, հրավիրել է եւ կարեւորել է այն ազդանշանը, որ Ապրիլի 24-ին Էրդողանի այցը Երևան կարող էր հղել թե՛ հայերին, թե՛ թուրքերին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ այսօրվա Թուրքիան մեղավոր չի Օսմանյան Թուրքիայի ոճրագործության համար, սակայն Ցեղասպանությունը ժխտելով Թուրքիան հանցակից է դառնում: «Ես ցանկանում եմ, որ թուրքերը կարողանան դեն նետել այդ բեռը, որը կրում են»,- ասել է նա` նշելով, որ Հայաստանը պաշտոնապես երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային Ցեղասպանության ճանաչման պարագայում: Նա կարեւորել է անկեղծորեն, գիտակցված, առանց ճնշումների ճանաչումը:

Անդրադառնալով Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուքի ելույթին եւ հայտարարությանը, երբ նա ասել էր, որ Գերմանիան էլ մեղքի իր բաժինն ուներ Հայոց ցեղասպանության պարագայում, Սերժ Սարգսյանն ասել է, որ  այդ ելույթը ցույց է տալիս, որ Գերմանիայի նախագահը ժողովուրդների հարաբերություններով մտահոգ առաջնորդ է:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ