29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռումինիայի նախագահը կոչ է անում ճանաչել հայ ժողովրդի ողբերգությունը, իսկ Խորհրդարանը` Ապրիլի 24-ը հայտարարել ցեղասպանությունների օր

Ապրիլի 24-ին, «հայերի պատմական ողբերգության 100-ամյակի հիշատակման կապակացությամբ» Ռումինիայի նախագահն առաջին անգամ ուղերձ է հղել հայերին:

«Հայ ժողովրդի ողբերգության ճանաչումը կարեւոր եւ անհրաժեշտ ազդակ էատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը եւ այլատյացությունըարմատախիլ անելու համար»,- ասում է նախագահ Կլաուս Յոհաննիսը:

«1915թ. ողբերգական իրադարձություներից մեկ դար անց իմ խոնարհ հարգանքնեմ բերում հայ ժողովրդի զոհերին, ովքեր անցյալ դարի սկզբիցտասնամյակներով դիմադրել են պատմական աղետներին եւ դժվարփորձություններին: Հարյուր հազարավոր անմեղ հոգիներ զոհվեցին այդսարսափելի հանցագործության ժամանակ, որը ստվերում է մարդկությունը եւ որըմեզ ստիպում է այսօր ճանաչման եւ հաշտեցման», – ասվում է հաղորդագրությանմեջ:

Ըստ Նախագահի, հայ ժողովրդի վերապրած ողբերգության հիշատակումը եւիրազեկումը պարտադիր քայլ է աշխարհի համար, որպեսզի դասեր քաղվիանցյալից: «100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության պատմական ծավալիճանաչումը կարեւոր եւ անհրաժեշտ ազդակ է՝ ատելությունը,անհանդուրժողականությունը, ռասիզմը եւ այլատյացությունը արմատախիլ անելուհամար:

Զոհերի հանդեպ հարգանքը ստիպում է մեզ մեր մտքերն ուղղել բոլորանհետացածներին եւ լուռ աղոթել նրանց համար: Թող որ զոհերի հիշատակըհավերժ մնա մեր սրտերում»,- նշում է նախագահ Յոհաննիսն իր ուղերձում:

Նույն օրը, Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբհայտարարություն է տարածել նաեւ Ռումինիայի պատգամավորների պալատի մարդուիրավունքների հանձնաժողովը:
„Ապրիլի 24-ին լրանում է 1915թ. Թուրքիայի արեւելքում հայերի դեմկոտորածի 100-ամյակը, որը պատճառեց 1 մլն 200 հազար մարդկային զոհեր:Մարդկության դեմ այդ հանցագործությունը չպիտի մոռացվի, ինպես ասում էՖրանցիսկոս պապը, որովհետեւ այն „20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է,եւ նախորդել է նացիստների եւ Ստալինի կողմից իրագործված այլցեղասպանություններին”, ասվում է հայտւարարության մեջ:
„Պատճառը, որ ամեն տարի պետք է ոգեկոչենք այս արգահատելի արարքը, հենցայն է, որ „Չարի թաքցնումը կամ ժխտումը վերք է, որ շարունակում էարնահոսել, եթե չես վիրակապում”, ինպես հայտարարում է Հռոմի պապը ապրիլի12-ին:

Թեեւ Թուրքիան մինչեւ այժմ չի ճանաչել ցեղասպանությունը, թուրքականկառավարության անդամները Թալեաթ փաշայի գլխավորությամբ այդ ժամանակգաղտնիորեն գործի են գցել հայերի ոչնչացման ծրագիրը:

Ապրիլի 15-ին Եվրոպական Խորհրդարանը եվրոպական բոլոր մեծկուսակցությունների աջակցությամբ ընդունեց ոգեկոչման վերաբերյալ որոշում,որը կոչ է անում Թուրքիային հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջոցովՀայաստանի հետ հաշտության ուղի բացել: Առաջին անգամ ԵվրոպականԽորհրդարանի որոշման միջոցով 1915-1917 թթ. Օսմանյան կայսրության հայերիդեմ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները բնորոշվում են որպեսցեղասպանություն, ասվում է հայտարարության մեջ:

Գտնում ենք, որ ինչպես որ Ռումինիայում հիշատակվում է Երկրորդհամաշխարհային պատերազմի ընթացքում հրեաների եւ գնչուների հոլոքոստը,եկել է ժամանակը Ռումինիայում նշելու նաեւ հայերի դեմ ցեղասպանությունը,ներառյալ օրենսդրական նախաձեռնության ձեւով Ապրիլի 24-ը Մարդկության դեմցեղասպանության հիշողության օր հայտարարելու միջոցով”, առաջարկում էՌումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ