18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

10 մլն հայությունն ունի այն ներուժը, որպեսզի կարողանա ստիպել բոլորին

Լիբանանի Ախթամար ընկերակցության ղեկավար Օնիկ Քանթարջայանը, ով Երևանում է 100 լիբանանահայերի հետ, կարծում է, որ Սփյուռքն ու Հայաստանը միասնական ջանքեր պետք է գործադրեն, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը:

«Պետք է ուժեղ երկիր ու միասնական լինելով միայն հասնել նրան, որ բոլոր երկներն, այդ թվում նաև Թուրքիան հաշվի նստի հայության հետ: Մենք նախ մեր գործերով պետք է արժանի դառնանք մեր նահատակներին և այնպես անենք, որ նախքան Թուրքիայի ճանաչումը, ինքներս ոգեփոխվենք և վերածվենք այն հայը, որը կարող է անկախ նրանից ճանաչի Թուրքիան, թե ոչ, դառնա այն ուժը, որ կարող է վրեժ լուծել»,-Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ըստ Քանթարջայանի՝ 10 մլն հայությունն ունի այն ներուժը, որպեսզի կարողանա ստիպել բոլորին իր հետ հաշվի նստել: Լիբանանահայերը մինչ Երևան գալը եղել են նաև Արևմտյան Հայաստանում և համոզվել՝ Հայաստանը պետք է պահանջատեր լինի:

«Սակայն պահանջատեր եթե լինի թույլ մեկը, պահանջատեր լինելու իմաստը ուժ չի ունենա, իսկ եթե պահանջատերն ուժեղ լինի, ուժը ազդեցիկ կլինի: Բայց ինձ թվում է՝ մեր ուժը մենք դեռ չենք վերագտել, երբ վերագտնենք, ավելի շուտ տեղ կհասնենք մեր պահանջներում»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ