19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

«Google» -ը սեւ ժապավեն է տեղադրել` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է.

«Գուգլը տեղադրեց սեւ ժապավեն՝ Եղեռնի զոհերի հիշատակին։ Չնայած, որ խուսափել են “ցեղասպանություն” բառը կիրառելուց, բայց դե աննախադեպ բան ա Գուգլի կողմից։
Էս պատկաերը հայտնվել ա միայն Google.am վրա։ Կապ չունի, թե որտեղից եք մտնում, բայց պետք ա ամ֊ից մտնեք։ Մի քանի բան բացատրեմ․

ա․ էս դուդլ չի։ Դուդլները ողբերգական թեմաներով չեն լինում

բ․ Չնայած, որ ես էլ եմ ստորագրել, բայց։ Իմ իմացածով՝ ստորագրահավաքը կապ չունի էս պատկերի տեղադրման հետ։ Ներող, իհարկե, բայց Գուգլին ճնշելով նույնիսկ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը չի կարողանում բրդել տեղից ։Ճ

Հ․Գ․Գուգլը պետք է հայերեն կամ ռուսերեն լինի, անգլերենով չի բերում նկարը»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ