13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տեսակցել են Գեւորգ Սաֆարյանին

2015 թվականի ապրիլի 14, 16 և 21-ին Հայաստանի  Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական  հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խումբը (այսուհետ Դիտորդական Խումբ) այցելություններ է կատարել «Նուբարաշեն» Քրեակատարողական Հիմնարկ (այսուհետ ՔԿՀ): Այցելությունների ժամանակ Դիտորդական Խմբի անդամները և փորձագետը հանդիպել են նաև Հիմնադիր Խորհրդարանի անդամ/ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի հետ։

Արձանագրելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկվածների պահման անբավարար պայմանները, և ՔԿՀ-իսահմանափակ հնարավորությունները (ներկայումս ՔԿՀ-ն գերբնակեցված է) Դիտորդական Խումբը կարևորում է և դրական է գնահատում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակազմի կողմից կիրառված ջանքերը, որոնք արվում են Խմբի կողմից բարձրացված խնդրի լուծման ուղղությամբ: Այս մասին Դիտորդական Խմբի անդամները իրազեկվեցին Գ. Սաֆարյանի և ՔԿՀ ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ:

Մասնավորապես ապրիլի 14-ին՝ այցելության պահին 68 խցում (որտեղ պահվում էր Գ. Սաֆարյանը) առկա էր 8 մահճակալ և 1 բազմոց, իսկ խցում պահվում էր 15 անձ, այլ ոչ թե 27 անձ, որի մասին ըստ մամուլում տեղ գտած նյութերի հայտնել էր փաստաբաններից մեկը:

2015 թվականի ապրիլի 14-ին կատարած այցելության ընթացքում Դիտորդական Խումբը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը հայտնել է իր մտահոգությունը Գ. Սաֆարյանի հնարավոր խնդիրների մասին` մասնավորապես խցակիցների հետ համատեղելիության հետ կապված:

Դիտորդական Խումբը գտնում է, որ Գ. Սաֆարյանի պահման, մասնավորապես այլ կալանավորների հետհամատեղելիության վերաբերյալ խնդիրների լուծման ուղղությամբ գործադրված ջանքերը կլինեն արդյունավետ, եթե կկանխարգելվեն նրա նկատմամբ բոլոր հնարավոր ֆիզիկական և հոգեբանական ճնշումները՝ այլ ազատազրկված անձանց կողմից կիրառվող, հատկապես այդ ճնշումներն կարող են պայմանավորված լինել նրա հասարակական և քաղաքական գործունեության և այդ անձանց դժգոհությունների հետ:

2015թվականի ապրիլի 21-ին կատարված  այցելության պահին Գ. Սաֆարյանը գտնվում էր հացադուլավորների խցում, քանի որ վերջինս  2015 թվականի ապրիլի 16-ից հայտարարել էր հացադուլ` իր դեմ հարուցված քրեական գործի հետ չհամաձայնվելու պատճառով։ Գ. Սաֆարյանը չնշեց թե որքան ժամանակ է ցանականում մնալ հացադուլում: Հացադուլավորների խցում նա գտնվում էր 5 այլ կալանովորների հետ (խցում առկա էր 6 մահճակալ):  Նա որևէ բողոք չներկայացրեց խցային պայմաններից:

Այցելության ընթացքում Դիտորդական Խմբի անդամները զրուցեցին նաև այլ հացադուլավորների հետ, որոնք գտնվում էին նույն խցում: Հիմնականում, բոլոր  հացադալավորերի խնդիրները վերաբերվում էին իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերին:

Դիտորդական Խումբը հետամուտ է քրեակատարողական մարմինների  հսկողության  տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանությանը։

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության  քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խումբ 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ