03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ամուսնու և երեք երեխաների մարմինները չեն գտնվել … Էսթերը ցնցեց ներկաներին

«Ցեղասպանություն նշանակում է, որ դու պիտի մահանաս, քանի որ դու ծնվել ես թութսի, ես եկել եմ որպես ցավի քույր, բայց եկել եմ նաև՝ որպես տոկոնություն ցուցաբերող մարդու քույր»,-այսօր ելույթ ունենալով Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ՝ ասաց Էսթեր Մուջավայոն:

Վերջինս ծնվել է Ռուանդայում, որտեղ 1994 թվականին ցեղասպանություն է կատարվել: Տիկինը պատմեց, որ թութսի ցեղախմբի դեմ Ռուանդայում իրականացվող ցեղասպանության ընթացքում ամուսինը, ծնողները և ընտանիքի մեծամասնությունը սպանվել են: 

Նա պատմեց նաև, որ մյուս այրիների հետ միասին ստեղծել է ինքնահաստատման խումբ: Նրա խոսքով՝ թութսիներին սպանում էին ազգային պատկանելության համար, ոմանց ուղղակի սպանում էին, կանանց բռնաբարում, իսկ մյուսներին էլ թողնում էին ապրել, որպեսզի այդ ցավն ամբողջ կյանքում ուղեկցի: 

«Հայաստանում ես տեսա մի իրավիճակ, որ կարծես փորձել էին ծառը արմատախիլ անել, բայց այդ ծառը արմատներ է ունեցել հողում և շիվեր տալով աճել է: Ես այսօր Հայասանում տեսնում եմ այն, ինչ տեղի է ունեցել Ռուանդայում:

Բազմաթիվ երիտասարդ աղջիկների են բռնաբարել: Քսան տարի առաջ Ռուանդայի յոթանասուն տոկոսը վարակված էր ՄԻԱՎ-ով: Տարիներ առաջ ՄԻԱՎ-ը Ռուանդայում վարակ էր և կանանց մահվան հիմնական պատճառ»,- ասաց նա ու նկատեց՝ շատ դժվար է ապրել ցեղասպանությունից հետո:

Տիկին Էսթերը իր ազգային տարազով էր, ասաց, որ այսպես է հագնվել է ոչ թե այն պատճառով, որ նորաձև է, այլ սա խորհրդանիշ է, այս հագուստն էին կրում իր հարազատները: «Ես որոշեցի մորս, քրոջս, տատիկիս փոխարեն հագնել սա, որովհետև միակ եղանակը համակերպվել այս դատարկության հետ այն է, որ հաճախ պետք է կապ հաստատենք խորհրդանիշների հետ»… արտասվեց, ապա շարունակեց պատմել, որ ամուսնու և երեք երեխաների մարմինները չեն գտնվել: «Իմ տունը այնպես է այրվել, որ անգամ փողոցները, որը տանում էին դեպի այնտեղ, այլևս չկան»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ