17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Գնդակոծված տարածքներին գումար կտրամադրվի

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ անդրադարձավ այս օրերին կարևորվող Ցեղասպանության 100 ամյա տարելիցի միջոցառումներին և նշեց, որ չափազանց կարևոր է այս օրերին հետևելը աշխարհի տարբեր երկրներում իրականացվող միջոցառումներին:

Նիստի ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դիմեց  Հայաստանի հանրապետության պահուստային ֆոնդից գնդակոծված տարածքներում աշխատանքներ իրականացնելու համար գումար տրամադրելուն:

«2015 թվականի փետրվարի 2-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի 8 բնակավայրերի` գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 3,705.5 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին»,-նշեց Երիցյանը:

Կառավարությունը հաստատեց գումարի փոխանցումը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ