19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիայի վարչապետն ընդամենն օգնում է հայկական կողմին

 ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը վստահ է՝ Թուրքիան ճնշումների տակ փորձում է ինչ-որ քայլեր անել, որոնք ոչ ադեկվատ են ստացվում, ինչն էլ նպաստում է էլ ավելի հակաթուրքական տրամադրույթունների զարգացմանը: Այս մասին այսօր պատգամավորն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, ով «Օսմանյան կայսրության փլուզման ժամանակաշրջանում զոհված օսմանյան հայերի» վերաբերյալ պաշտոնական ուղերձով է հանդես եկել:

«Այս պահին նման հայտարարություններով նա ընդամենն օգնում է հայկական կողմին էլ ավելի ճշտելու իր մոտեցումները»,-նկատեց նա: Անդարադառնալով Ազգայի ժողովի կողմից ընդունված Հայոց Ցեղսպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությանը՝ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, թե հայտարարությունը ՀՀ արտաքին քաղաքականության հետ կապ չունի: «Սա մեր կոչն է մեր կոլեգաներին:

Արտաքին քաղաքականության հիմքում եղել են նույն մոտեցումները, ինչ անկախության հռչակման պահից: Կարծում եմ՝ շատ շուտով մենք ականատես կլինենք, որ կամ Արտգործնախարարը կամ նախագահը կմեկնաբանեն այս գործընթացը և մեր արտաքին քաղաքական դոկտրինի հետ դրա առնչվելը կամ չառնչվելը»: Ալեքսանդր Արզումանյանը ընդհանուր արձագանքը աշխարհի դրական է գնահատում: «Չենք կարող վատ գնահատել աշխարհի անցուդարձը. իր մղումներով է շարժվում»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ