13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Կյանքն է թելադրում» /վիդեո/

«Ի վերուստ մենք եռյակի հետ, մի քանի անգամ ասել եմ, որոշակի իրավական պայմանագիր չենք ունեցել, համագործակցությունը եղել է կոնկրետ նպատակների ու շահերի շուրջ: Անկախ նրանից, թե եռյակի ուժ է, եռյակի ուժ չէ, եթե մեր՝ «Բարգավաճ Հայաստանի» մոտեցումներն ու շահերը կհամընկնեն այլ քաղաքական ուժերի շահերի հետ, մենք կհամագործակցենք, չեն համընկնի, չենք համագործակցի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք եռյակի համագործակցությունը հնարավոր է վերականգնել: Նշենք, որ գազի հանձնաժողովի եզրակացությունից հետո ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՀՅԴ,-ն, ՀԱԿ-ն առանձին-առանձին նախաձեռնություններով են հանդես գալիս գազի սակագնի իջեցման և այլ հարցերի վերաբերյալ:

Նա նշեց, որ հարգում են բոլոր քաղաքական ուժերի մոտեցումները և ընդունում: Մելքումյանը չի բացառում ապագայում հանրահավաքներ անելը: «Կյանքն է թելադրում»,-նկատեց նա: Իշխանափոխության վերաբերյալ էլ նա ունի իր դիտարկումները:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ