13 Հունիսի, Saturday, 2026
KFC

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար՝ Աջափնյակում

Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1 հասցեի շենքերին հարակից նորակառույց պուրակում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները, նաև Երևանի ավագանու անդամներ ու բազմաթիվ բնակիչներ:

Խաչքարի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և խաչքարի տեղադրմանն աջակցած Երևանի ավագանու անդամ Գրիգորի Գրիգորյանին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են խաչքարի օրհնության կարգ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խաչքարի հարակից հատվածում նաև ծառ է տնկել:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ