16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Որ երկրների նախագահներն են ժամանելու Երևան

ՌԴ-ն, Ֆրանսիան, Կիպրոսը և Սերբիան կլինեն ՀՀ-ում՝ պետության ղեկավարի մակարդակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը: Նա նշեց նաև, ոև կան պատվիրակություններ, որ գալիս են որպես պետության ղեկավար ներկայացուցիչ.

«Օրինակ Կանադայի վարչապետը նշել է, որ այդ օրերին ավանդաբար լինում է հայ համայնքի հետ, Գերմանիայի նախագահը Բեռլինի Մայր տաճարում հոգեհանգստի արարողությանը կմասնակցի, բայց ՀՀ կգործուղվի նախարարական պատվիրակությունը, Սուրբ աթոռը ևս նախարարական պորտֆելով ներկա կլինի, սակայն, ապրիլի 12-ին արդեն իսկ Հռոմի պապը հարգանքի տուրք է մատուցել պատարագի միջոցով: Չեխիայի նախագահը նախագահին պատասխան նամակով հայտնել է, ուզում էր գալ, բայց այդ օրը Վատիկանում հանդիպում ունի»,-ասաց նա:

Ապրիլի 23, 24-ին լինելու են նաև երկկողմ հանդիպումներ ժամանած նախագահների, ինչպես նաև պատվիրակությունների հետ: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ