02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ազատիչը մեծահոգի մարդ է

Ես հիմա քաղաքականությանը չեմ հավատում, որովհետև հայաստանյան իրականության մեջ այն դարձել է սպառողական, արժեք չստեղծող, իդեա ու գաղափար լափող: Չէի հավատում նաև մի քանի ամիս առաջ, երբ թվում էր, թե երկրում ընդդիմություն կա, որովհետև սպառողականություն կոչվածը Եռյակի մոտ ավելի խորքային էր արտահայտված:

Ամիսներ շարունակ, իշխանություն և ընդդիմություն կոչվածները զբաղված էին քաղաքացու կերպարի ոչնչացմամբ, քաղաքական ամեն ինչի վերացմամբ: Հասան իրնեց նպատակին. երկրում բացակայում են քաղաքացիական գիտակցությունը, միտքը, կեցվածքը, դիմադրությունը:

Իրականության մեջ, Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը դաշնակիցներ էին, եթե նույնիսկ հակադրություններ ունեին ու դրանք բնական էին: 
Ծառուկյան-Տեր-Պետրոսյան զույգն անապատի վերածեց քաղաքական դաշտը՝ անխուսափելի դարձնելով Սերժ Սարգսյանի վերարտադրությունը: Ազատիչը մեծահոգի մարդ է ու անպայման կգնահատի Լևոնի սիրած «ավազակապետության» աջակիցներին:

Հաճախ հարցնում են՝ իսկ ո՞ւր են Արամ Սարգսյանը կամ Արամ Կարապետյանը: Նախ կան, ասում-խոսում են, բայց եթե նույնիսկ բացակա են, ապա այն պատճառով, որ անապատում հայտնված քաղաքացին տակավին չի ձևակերպել օազիս ունենալու անհարաժեշտությունը:

Վերլուծել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ