02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Եղել է այն ցունամին, որից Թուրքիան վախենում էր

«Արդեն եղել է այն ցունամին, որից Թուրքիան վախենում էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա ցնման քայլեր համարեց Հռոմի պապի կողմից մատուցված պատարագը:  «Այս ցունամին շարունակվելու է նաև առաջիկա օրերին՝ ապրիլի 22-25-ին կայանալիք միջոցառումների ժամանակ»,-նշեց նա։

Ըստ Մանոյանի՝ Թուրքիան լրիվ տապալել է Գալիպոլիի 100-ամյակի վերաբերյալ միջոցառումների քաղաքականությունը: Այն փաստը, որ 22-24-ը ՀՀ-ում են լինելու մեծ թվով և պատմաբաններ, և Ցեղասպանության հարցի ուսումնասիրության մասնագետներ, իրավագետներ ու քաղաքական գործիչներ տարբեր երկրներից, իսկ 24-ին պետության ղեկավարներ, հուշում են, որ ցունամին դեռ առջևում է: 

Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետի նախկին խորհրդական Էթիեն Մահչուփյանին աշխատանքից հեռացնելուն, ապա Կիրո Մանոյանն ասաց, որ Թուրքիայում ապրող հայերը միշտ էլ վտանգի տակ են, քանի որ պատանդի կարգավիճակում են։ «Կատարվածը ցույց տվեց, որ Թուրքիայում նույնիսկ այդ բարձրագույն մակարդակի վրա չեն կարող հանդուրժել մեկին, ով ազգությամբ հայ է ու Ցեղասպանության հարցի մասին պետական քաղաքականության համեմատ այլ կարծիք ունի։ Թուրքիան աշխատանքից ազատեց Մահչուփյանին՝ պատժելու նրան այդ հայտարարության համար»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ