02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Գագիկ Ծառուկյանի կինը թանկարժեք զարդերի սիրահար է hetq.am

490.000 դոլար արժողության պլատինե կախազարդը, 470.000 դոլարանոց պլատինե մանյակը, 35.000 դոլարանոց ապարանջանը և 25.000 դոլարանոց ականջօղը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի կողմից 2014թ. ձեռքբերված թանկարժեք գույքն է: Ջավահիր Ծառուկյանը սիրում է թանկարժեք զարդեր, սպասք և այլն: Օրինակ՝ 2013թ-ին 8.5 մլն դրամ արժողության սպասք էր գնել: Այս մասին գրում է Hetq.am-ը եւ շարունակում. 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն էլ զարդերի, շքեղ կահույքի, բաժնետոմսերի ու անշարժ գույքի «սիրահար» է:

Պատգամավորն ունի 641.130 եվրո արժողության ննջարանի կահույքներ, ինչպես նաև 126.820 եվրո արժեքով ճաշասենյակի կահույք: Ադամանդե քարերով նրա ձեռքի ժամացույցն արժե 300.000 դոլար, ոսկե շղթայով և ադամանդե քարերով ձեռքի ժամացույցը՝ 500.000 դոլար, որից պատգամավորը երկու հատ ունի: Գ. Ծառուկյանի ադամանդե քարերով ոսկե 3 մատանիների ընդհանուր արժեքը կազմում է 4 մլն 700 հազար դոլար:

Նա գրեթե ամեն տարի իրականացնում է առևտրային ընկերությունների բաժնետոմսերի առուվաճառք: Ձեռքբերված նոր բաժնետոմսերն էլ ապահովում են նրա եկամուտների առյուծի բաժինը:

Գագիկ Ծառուկյանի կողմից ձեռքբերված և օտարված արժեթղթերը և այլ ներդրումները՝ ըստ տարիների

 

2011

2012

2013

2014

Ձեռք է բերել

12.076.173.500 դրամ

13.987.356 եվրո

5.069.990.000

դրամ

20.495.884.470 դրամ

49.172.000 բելառուսական ռուբլի

Օտարել է

3.800.000.000

12.221.400.000 դրամ

987.356 եվրո

 

 Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ