02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Բացառիկ երևույթ է»

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիմնական միջոցառումները մեկնարկում են ապրիլի 22-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը: Նա հայտնեց, որ ապրիլի 21-ի երեկոյան Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի վերաբացումն է լինելու, իսկ ապրիլի 23-ի օրվա երկրորդ կեսին Մայր աթոռում տեղի է ունենալու սրբադասման կարգ:

«Դա բացառիկ մի երևույթ է, երկար տարիներ չի կատարվել սրբադասման կարգ, այն կարևոր նշանակություն ունի՝ հոգևոր ու բարոյական հենքը ձևավորելու համար»,-ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար: Նա տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանը կազմակերպելու է հանրային տրանսպորտ, որով քաղաքացիները կարող են գնալ Էջմիածին և հետ վերադառնալ:

«Սրբադասման կարգը կավարտվի 19.15–ին, այն ևս խորհրդանշական ժամ է, համազգային լռության մեկ րոպե լինելու է՝ այդ կերպ հարգելով զոհերի հիշատակը: Նախապես զգուցաշնեմ՝ նրանք, ովքեր կմեկնեն Էջմիածին, չեն հասցնի վերադառնալ Երևան՝ մասնակցելու System of the down-ի համերգին»,-նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ Հանրապետության հրապարակ մուտքը խիստ սահմանափակ է լինելու՝ միայ Շահումյան հրապարակից տեղադրված հատուկ դարպասներից 50.000 մարդ կարող է տեղավորվել:

 «Ապրիլի 24-ի վաղ առավոտյան պաշտոնական պատվիրակությունները այցելելու են Ցեղասպանության ինտիտուտ, պատվիրակությունների թիվն անցնում է 60-ը՝ պետությունների ղեկավարներ, խորհրդարանների խոսնակներ և այլ պաշտոնյաների, 11.00-ին ոգեկոչման արարողությունը կլինի Ծիծեռնակաբերդում»,-ասաց Սարգսյանը:

Նա նաև հիշեցրեց, որ քաղաքացիներին դեպի Ծիծեռնակաբերդ քայլերթը մեկնարկելու է է 13.00-ից, ուստի Կիևյան կամրջի մոտ ավելի վաղ հավաքվելը իմաստ չունի, այցելութունը ողջ օրը շարունակվելու է, երեկոյան 22.30-ից լինելու է ջահերով երթը հանրապետության հրապարակից. հաջորդ օրը ևս այցելություն է լինելու:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ