19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նաղդալյանի աշխատակազմը պարզաբանում է ապատեղեկատվությունը

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմը տեղեկացնում է.

«Արդեն երկրորդ օրն է «Հրապարակ» թերթն ապատեղեկատվություն է հրապարակում, թե ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին « մենակ են ուղարկել» Ծիծեռնակաբերդ՝ առանց լրագրողների և ԱԺ որևէ փոխնախագահի ուղեկցության: Հրապարակման առաջին օրը չարձագանքեցինք ՝ մտածելով , թե լրատվամիջոցի ուշադրությունից պարզապես վրիպել են միջոցառման մանրամասները, որն ի դեպ լայնորեն լուսաբանվել է էլէկտրոնային լրատվամիջոցներով, իսկ ամենազավեշտալին այն է՝ նաև սույն թերթի կայքէջում և տարրական դիտողականություն ունենալու դեպքում, գոնե հենց իրենց կայքում հրապարակված լուսանկարից հստակորեն աչքի է զարնում, որ ԵԽԽՎ ղեկավարը մենակ չէ Ծիծեռնակաբերդում, այլ ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի ուղեկցությամբ :

Քանի որ արդեն երկրորդ օրն է, ինչ կրկին հանդիպում ենք նույն ապատեղեկատվությանը և արդեն հստակ է դառնում միտումնավոր իրողությունները խեղաթյուրելու մտայնությունը, կամ պարզապես գրելու որևէ նյութ չունենալու և ստահոդ ու հորինված տեղեկատվությանը տուրք տալու ոգևորությունը,  հետևաբար հարկ ենք համարում տվյալ լրատվամիջոցի համար հատուկ ընդգծել ԶԼՄ-ների մասին օրենքով սահմանված ՝ ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու իր պարտավորությունը և հրապարակում բոլոր այն լրատվամիջոցների հղումները /այդ թվում նաև Ձեր/, որոնք հենց այցի օրն անդրադարձել են և պատշաճ կերպով լուսաբանել միջոցառումը, որն ի դեպ տեղադրված է նաև ԱԺ կայքում»: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ