18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թուրքիայի անպատժելիությունը ծնեց Հիտլերին եւ Մուսոլինիին. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 17-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատումմասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստին, որը նվիրված է եղել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է. «Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին ընդառաջ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս երկուսի կապն առաջին հայացքից անտեսանելի է եւ անուղղակի է թվում, բայց պետք է նշեմ, որ 1915 թվականին հայ ժողովրդի միլիոնուկես զավակներ զոհ դարձան հենց այդպիսի նացիզմի եւ ֆաշիզմի: Թուրքիայի անպատժելիությունն էր, որ ծնեց Մուսոլինիի ֆաշիզմը եւ Հիտլերի նացիզմը: Սրա վառ օրինակը գերմանական ռազմական հրամանատարության առջեւ Հիտլերի հայտարարությունն էր. «Ո՞վ է այժմ հիշում Օսմանյան Թուրքիայում հայերի բնաջնջման մասին»: Սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Գերմանիայի քաղաքականությունը երիտթուրքերի նացիզմի քաղաքականության շարունակությունն  էր:

Հայրենական Մեծ պատերազմը, իրականում, մեր ժողովրդի համար եւս մեկ փորձություն հանդիսացավ, հաղթանակի փորձություն, երբ հայերը, այլ ժողովուրդների հետ մեկտեղ պայքարելով ֆաշիզմի եւ նացիզմի դեմ, դիմակայեցին հենց այնպիսի չարիքի, որի զոհը դարձան Օսմանյան կայսրությունում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ