09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

«Բարդ ժամանակներ ենք ապրում»

«Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ մայիսին Ռիգայում կազմակերպվող գագաթաժողովը կդառնա Վիլնյուսից հետո այն կարևոր հարթակը, որտեղ ամփոփվելու է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության տեսլականը: «Բարդ ժամանակներ ենք ապրում, և ուստի հեշտ չեն լինելու լուծումները, և հասկանալի կլինեն ԵՄ կողմից զգուշավոր մոտեցումները տարբեր երկրների պարագայում»:

 «Թևակոխել ենք Հայաստան-ԵՄ երկխոսության նոր փուլ՝ քննարկելու, թե որ ոլորտներում կարող է Հայաստանը համագործակցել ԵՄ-ի հետ` չխաթարելով ԵՏՄ անդամակցության պայմանավորվածությունները: ՀՀ-ի մուտքը ԵՏՄ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ԵՄ-ի հետ համագործակցության տարբեր սպեկտրներում»,- ասաց պատգամավորը: Արտակ Զաքարյանը նշեց, որ իրավական հիմքի ձևավորումն է ներկայումս ընթանում և նշեց, որ լիահույս են, որ Ռիգայի գագաթաժողովի հիմնական ուղերձը կլինի այն, որ ԵՄ-ն հետաքրքրված է շարունակել ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ