14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մեր այս մտահոգությունը փոխանցեք Բրյուսել». պատգամավորը՝ ԵՄ դեսպանին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ԱԺ-ում «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ նախ հիշեցրեց, որ երկու օր առաջ ԵԽ-ն ընդունեց Հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման բանաձև՝ կոչ անելով Թուրքիային առերեսվել պատության հետ: «Այս պարագայում ցանկանում եմ Ձեզանից լսել, արդյոք ԵՄ-Թուրքիա անդամակցության շրջանակներում պատրաստվո՞ւմ է ԵՄ-ն վերադարձնել Հայոց ցեղասպանության հարցը»,-դիմելով Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային՝ հարցրեց պատգամավորը:

Պողոսյանը նշեց, որ գաղտիք չէ, որ բանակցություններից հետո այս կետը հանվել էր ԵՄ-ի որոշումից հետո, և հայ-թուրքական արձանագրություններն էլ մեռյալ վիճակում են: Տրայան Հրիսթեան պատասխանեց, որ Թուրքիայի արձանագրությունների մասով ԵՄ-ն մոնիթորինգ է ենթարկում հարաբերությունները Թուրքիայի հետ՝ ներառյալ բանակցությունները: «Այդ գործիքներից մեկն առաջընթացի զեկույցն է, այդ զեկույցում հարաբերությունները շարունակելու համար հարցն է առանց նախապայմանների, եթե նախկին զեկույցը տեսնեք, որոշ առաջարկություններ կան հատուկ ՀՀ-ի համար»,-ասաց նա: 

Թևան Պողոսյանը նար հետաքրքրվեց, թե Եվրոպական հարևանության 2014թ-ի զեկույցում ԵՄ-ն խոսելով Հայոց ցեղասպանության միջոցառումներից, Հայոց ցեղսպանություն ձևակերպումը չի տալիս  անգլերեն տարբերկում: Նա հարցրեց, թե ինչու չի նշվել ճիշտ բառը՝ «ցեղասպանություն»: Հրիասթեան արձագանքեց, որ ամենայն հավանականությամբ թարգմանության տարընթեցում է եղել:  Թևան Պողոսյանը հակադարձեց, որ եթե ԵՄ-ն արժեքների միություն է, ինչո՞ւ իրերը իրենց անունով չեն կոչում: «Կամ արժեքներ են, կամ քաղաքական խնդիրներ են, և այստեղ է, որ մեր ընդդիմախոսները մեզ ապացուցում են և այս իրավիճակներն են օգտագործում մեր դեմ: Եթե գնամ Հայաստանի մի ծայրամաս, հենց այս տեսակի հարցերն են լինելու: Խնդրում եմ, մեր այս մտահոգությունը փոխանցեք Բրյուսել:

Խնդիրերը, հույս ունեմ, հետևողական պատասխան կստանան»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ