Եթե ես դառնամ որևէ քրեական գործի սուբյեկտ, խնդրեմ, թող խուզարկեն. փոխոստիկանապետ

665 դեպքով գրանցած հանցագործությունների նվազում է արձանագրվել 2015 թ-ի առաջին եռամսյակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Նա նշեց, որ 95-ով նվազել է նաև ծանր հանցագործությունների թիվը, 18-ով առանձնապես ծանր հանցագործությունները: Նվազել են նաև գողությունների, ավազակային հարձակումների, ՃՏՊ-ների դեպքերը, սակայն սպանության դեպքերի աճ է գրանցվել՝ թվով 18: Աճել է նաև սպանության փորձերի, և դիտավորությամբ առողջությանը վնաս հասցելու դեպքերը:
Հիմնադիր խորհրդարանի անձանց կալանավորելու հարցով Հունան Պողոսյանը խորհուրդ տվեց դիմել քննչական կոմիտեին և հուշեց, թե ոստիկանությունն ընդամենը օրենսդրական սահմանված կարգով աջակցել է խուզարկության փաստով: Հարցին, եթե նույն ոստիկանության գեներալ-լեյտենանտի տանը խուզրկություն իրականացվի, արդյոք չի հայտնաբրվի սոդա, ջերմուկի շիշ, յոդ ու հակագազ՝ Հունա Պողսյանը պատասխանեց. «Եթե ես դառնամ որևէ քրեական գործի սուբյեկտ, խնդրեմ, թող խուզարկեն, բայց հարցը պետք է ուղղել Քննչական կոմիտեին»:
Ըստ նրա՝ ՀԽ անդամներին քրեական գործի հարուցումը ոստիկանությունում չի եղել: Հունան Պողոսյանը նշեց, թե հակագազ տանը չունի, յոդ բնականաբար կա, իսկ սոդան տնային տնտեսուհուն պետք է հասցնել: Իսկ թե հեղափոխության է պատրաստվում հարցին, պատասխանեց. «Իհարկե ոչ»: ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը համակարծիք չէ այն տեսակետների հետ, որ ոստիկանությունը ծառայում է իշխանություններին. «Որքան մարդ, այնքան ընկալում, ով փորձում է իրեն օրենքից վեր դասել, մենք հակազդում ենք»: