23 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ես իրա փեսային չեմ ճանաչում, հազիվ իմ փեսային գիտեմ

«Ես քաղաքականությունից բան չեմ հասկանում: Ընդհանրապես ոչ միայն Հայաստանի քաղաքականությունից, այլ ընդհանրապես, որովհետև քաղաքականության մեջ մենք տեսնում ենք միայն այն, ինչ որ վրան է, իսկ ինչ տակն է, մենք չգիտենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանը: «Ես, որպես քաղաքացի, գիտեմ, որ շատ վատ է վիճակը, շատ, բայց դե ով ճիշտ արեց, ով սխալ արեց և ոնց պիտի աներ, ես դա չեմ կարող ասել»:

Հարցին, թե հնարավոր համարում է, որ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, նա պատասխանեց. «Չէ, հնարավոր չեմ համարում: Ինձ թվում է՝ ոչ, դա իրեն պետք էլ չէ»: Դիտարկմանը, թե այն, որ նրա փեսային նշանակեցին Կոտայքի մարզպետ, արդյոք չի խոսում նրա վերադարձի կամ իշխանությունների հետ հաշտեցման մասին, հումորիստն արձագանքեց. «Ես իրա փեսային չեմ ճանաչում բացարձակ, ես հազիվ իմ ձեսային գիտեմ»:

Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք հետևում է Ազգային ժողովի նիստերին: Սերգեյ Դանիելյանն ասաց, որ հետևում է, երբ սոցցանցերի միջոցով նկատում է հետաքրքիր ելույթներ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ