«Ավան» հոգեկան առողջության կենտրոնից պարզաբանում են

ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ից հայտնում են.
Վերջերս մամուլում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները բազմիցս դիտարկումներ են իրականացրել ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում` առանձին դեպքերում հրապարակելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:Այս կապակցությամբ ներկայումս ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի կողմից «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության և ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում 30.05-28.06.2013թ.-ին ստացիոնար պայմաններում հարկադիր (ոչ հոժարակամ) բուժում ստացած Ժուլետա Դավաթիի Ամարիկյանի դեմ ուղղված հայցադիմումը:
Մեր հայցից հետո Ժուլետա Ամարիկյանի` «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կողմից տրամադրված փաստաբան Տ.Հայրապետյանը հայտարարություն է տվել ՀՀ ոստիկանություն, իբրև 2013թ. Ժ.Ամարիկյանին ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցները խոշտանգումների են ենթարկել։ Այդ կապակցությամբ ներկայումս ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվում է քննություն:
Անաչառ քննության և վարույթի արդյունքում խնդիրները կպարզաբանվեն։ Այս պարագայում մինչև ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության համապատասխան որոշումներըձեռնպահ ենք մնում հարցիլրացուցիչ քննարկումներից ու պարզաբանումներից, այդ թվում` «Մեդիա կենտրոնում» այսօր կազմակերպված ասուլիսին մասնակցելուց։