04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Մի վախկոտ պոպուլիստի պատճառով 44-օրյա պատերազմը չկանգնեցվեց. Սերժ Սարգսյան

Ապրիլյան պատերազմի արդյունքները մեր բանակի ուժի ու դիվանագիտական արդյունավետ աշխատանքի, համազգային կամքի ու միասնականության վկայություն են, ՀՀԿ 18-րդ համագումարում հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահի խոսքով՝ հակառակորդի նպատակները ձախողվեցին, որովհետև նա չկարողացավ ոչ միայն կոտրել մեր պաշտպանական առաջնագիծը, այլև՝ մեր միասնականությունը, հավատն ու արժանապատվությունը։

 

Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ 2018 թվականի իշխանազավթումից հետո բանակի միտումնավոր վարկաբեկման ու թուլացման ծրագրի շրջանակներում Հայաստանի կառավարիչները շարունակեցին զազրելի շահարկումներն ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, հետո ստեղծեցին քննիչ հանձնաժողով ու ստիպված եղան համակերպվել այն իրողության հետ, որ այդ ամենը սուտ էր, կեղծիք, թույն ու զազրախոսություն։

«Իրական էին մեր տղաների սխրանքները, մեր հաղթանակը ու մեր միասնությունը»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Հայաստանի 3-րդ նախագահն ընդգծեց՝ 2020 թվականի պատերազմը, ցավոք, լայնամասշտաբ էր, աղետալի հետևանքներ ուներ ու չկանգնեցվեց մի վախկոտ պոպուլիստի պատճառով ու ձգվեց 44 օր, ինչ է թե իրեն դավաճան չասեն։

«Աշխարհում չգրված օրենք կա՝ կապիտուլյացիայի ենթարկված երկրի ղեկավարը պետք է հեռանա։ Հակառակ դեպքում երկիրը կրում է անդառնալի և անհամաչափ կորուստներ։ Ավաղ, Հայաստանի կառավարիչը պետությունը պաշտպանելու փոխարեն նախընտրեց պահել իր աթոռը, և մենք, ցավոք, կորցրինք մեր հայրենիքի մի մասը: Իսկ մյուս մասին՝ Հայաստանի Հանրապետությանը, շարունակում է վտանգ սպառնալ»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

168.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ