Ի՞նչ է վերջին անգամ ասել հարազատներին «Հայփոստ»-ի սպանված աշխատակիցը. Ժողովուրդ

Արդեն երկրորդ դեպքն է, ինչ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչները առեղծվածային պայմաններում սպանվում են: Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին սպանվեց Կառլեն Մնեյանը, որի առիթով հետախուզվում է Սևանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի որդին` Արթուր Ալեքսանյանը:
Իսկ, ահա, ապրիլի 13-ին՝ ժամը 11-00-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհին հայտնաբերվեց Սևան քաղաքի բնակիչ, «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակից, 36-ամյա Վիգեն Հայրոյանի դիակը՝ գլխի և կրծքավանդակի շրջանում ստացված հրազենային վնասվածքներով: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը զրուցել է սպանված Վիգեն Հայրոյանի փեսայի` Ռուբիկ Հարությունյանի հետ՝ հասկանալու, թե ով էր Վիգենը և ինչու պետք է սպանվեր:
Ըստ թերթի զրուցակցի՝ Վիգենը որևէ թշնամի չի ունեցել, իսկ թե ինչը կարող էր լինել սպանության պատճառ, չեն կարող ասել. «Ամուսնացած չէր, երկար տարիներ աշխատում էր «Հայփոստ» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղում: Հիմա այն վիճակում ենք, որ որևէ բան չենք կարողանում հասկանալ: Մենակ գիտեք, որ առավոտյան ընտանիքի անդամներին ասել է՝ գնամ մեքենայի գազը լցնեմ, գամ, և հետո մեզ զանգահարեցին և ասացին, որ այսպիսի դեպք է տեղի ունեցել»,-թերթին ասել է նա:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: