17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արծվիկ Մինասյանի ակնարկ-ուղերձը որոշերին /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դրական է վերաբերում հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցին պատմական հայրենիք: «Եվ եթե աշխարհասփյուռ հայության բոլոր անձինք մտածեին այցելել Հայաստան և ինչ-որ մի բանով օգտակար լինեին հայրենիքին, այստեղ մենք շատ ավելի մեծ հաջողություններ կունենայինք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Մինասյանը չի ցանկանում քննարկել տարբեր մարդկանց պատկերացումները Քիմ Քարդաշյանի այցի վերաբերյալ:

«Ամեն մարդ թող իր պատկերացումներն ու մոտեցումներն ունենա, բայց գոյություն ունի աստվածաշնչյան  ճշմարտություն գոյություն ունի, որ ասում է՝ ով անմեղ է, թող առաջին քարն ինքը նետի»: Պատգամավորը ոչ ճիշտ մոտեցում է համարում համեմատել դիվանագետների գործունեությունն ու Քարդաշյանինը Հայոց ցեղասպանության ճանաչվածության վերաբերյալ: Ըստ նրա՝ ամենախոշոր գործառույթն այսպես, թե այնպես ունի պետությունը, և կարևոր է, որ բոլորի գործողությունները մեկ ուղղությամբ ու նպատակով լինեն:

«Այլ ոչ թե առանձին անձանց նման, չկարողանալով իրենց նպաստը բերել այդ հարցում, փորձում են նսեմացնել բերողների դերը, ինչպիսին օրինակ ապազգային երևույթներ հանդիսացող, իրենց անսխալականության մեջ համոզված և ազգային գաղափարախոսությունը քաղաքական կեղծ կատոգորիա համարող որոշ անձինք ու քաղաքական ուժերը»,-ասաց Մինասյանը:

Ըստ նրա՝ այս քաղաքական գործիչների ու քաղաքական ուժերի գործը ահյոց ոնաշարը կոտրելն ու հարվածելն է, ինչով թուլացնում է այդ ազգին ու հայտնվում է պատմության աղբարկղին:

«Այդ իմաստով իմ հորդորը, իմ ուղերձը բոլոր այն մարդկանց, ովքեր որ ժամանակի տարբեր հատվածներում մոլորության մեջ են եղել այն առումով, որ ազգային գաղափարախոսությունը չի կարող լինել պետական գաղափարախոսության հիմքում, այդ անձինք օր առաջ պիտի վերադառնան ազգային ակունքներին»: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ