19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Չի կարելի համեմատել »

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկմանը Հայաստանի կոմունիստական կուսակցությունը չի հրավիրվել, սակայն դա չի անհանգստացրել ՀԿԿ-ին: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:

Նա նշեց, որ ՀԿԿ-ն արմատական ընդդիմություն է, թերեւես դրա համար էլ չի հրավիրվել: Բանախոսի կարծիքով` Սահմանադրական բարեփոխումներ անելը դեռ վաղ է:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին` Տաճատ Սարգսյանը նշեց, որ ի պատիվ ՀՀ իշխանության եւ նախագահի` ամեն ինչ արվեց շատ բարձր մակարդակով:

«Այդ միջոցառումների արդյունքն էր Հռոմի Պապի մատուցած պատարագը եւ Գրիգոր Նարեկացու սրբադասումը: Սա երկարատեւ աշխատանքի արդյունք է»,- ասաց նա:

Հարցին, թե հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը շատ ավելին արեց Ցեղասպանության ճանաչման հարցում, քան իշխանություններն են անում, արդյոք դա այդպես է, Տաճատ Սարգսյանն ասաց, որ դա տեղին համեմատություն չէ:

«Քիմ Քարդաշյանը 1,5 միլիոն զոհերից մեկի ժառանգորդն է: Ճիշտ է արել, որ եկել է, հարգում է Ցեղասպանության զոհերի հիշատակը: Բայց չպետք է գերագնահատել նրա արածը: Նման համեմատությունը տեղին չէ եւ ոչ էլ կոռեկտ: Հայաստանի իշխանությունները արեցին հնարավորը` ցեղասպանության ճանաչման համար: Չի կարելի համեմատել իշխանությունների եւ Քիմ Քարդաշյանի արածը», – ասաց բանախոսը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ