06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանի 1 տարին

Այսօր լրանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին: Փորձենք ամփոփ անդրադառնալ այն հիմնական աշխատանքներին ու նախաձեռնություններին, որոնք իրականացվել են վերջին մեկ տարվա ընթացքում:

Վերջին տարին հիշարժան էր  կառավարության կողմից տարբեր ոլորտներին ու սոցիալական խմբերին արտոնությունների սահմանման քաղաքականությամբ:

Երկրի սահմաններում  աճող լարվածության պայմաններում, այստեղ   ապրող մարդկանց անվտանգությանը, կյանքին սպառնացող մշտական վտանգը  հրամայական է դարձնում միջոցներ ձեռնարկելու նրանց կենսապայմանները  թեթևացնելու, աշխատանքի հնարավորություններ ստեղծելու համար:

Դրան է միտված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված բոլոր սահմանամերձ   համայնքների վարչական սահմաններում գործող բիզնեսի համար հարկային արտոնություն:

Այսուհետև այդ համայքներում իրականացվող ինչպես առևտրային, այնպես էլ կազմակերպվող արտադրական գործունեությունը, դրանից ստացվող եկամուտները և արտադրական արդյունքի իրացումը ազատվում են բոլոր տեսակի հարկերից:  Օրենքը կիրառվում է  այս տարվա հունվարի 1-ից:

Հնարավոր չարաշահումները կանխելու նպատակով մշակվել են լրացուցիչ մեխանիզմներ: Ակնկալվում է, որ  սահմանվող արտոնությունները կնպաստեն ներդրումային հոսքերին, նոր աշխատատեղերի ստեղծմանը և որպես հետևանք՝ այդ շրջաններում ընդհանուր կաշխուժացվի տնտեսական կյանքը:

Այս տարվա հունվարի 1-ից գործում է կառավարության կողմից հաստատված 32 համայնքներին սոցիալական աջակցության տրամադրման կարգը: Այդ համայնքներն են՝ Արարատի մարզում՝ Երասխ,  Գեղարքունիքի մարզում՝ Վահան, Ճամբարակ, Վայոց ձորի մարզում՝ Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնվաբերդ, Բարձրունի, Տավուշի մարզում՝ Ներքին Կարմիր աղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան (Իջևանի շրջ.), Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Վերին Կարմիրաղբյուր:

Նշված համայնքների  բնակիչների կողմից սպառված ջրի, ոռոգման ջրի, բնական գազի վճարումը գանձվում է հաստատված գնից նվազեցված գնով՝ 50 տոկոսի չափով, ընդ որում գանձվող գնի տարվերությունը ոլորտը սպասարկող ընկերությանը փոխհատուցվում է պետբյուջեից: Նաև սահմանվել է, որ նշված համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող անձանց անունից համապատասխան համայնքի բյուջե կվճարի  կառավարությունը:

Սահմանամերձ համայնքների՝ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը պետբյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում:

Սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետբյուջեից տրվում է միանվագ օգնություն կառավարության սահմանած կարգով՝ հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի համար:

Սրանք քայլեր են ուղված  պետական անվտանգության նշանակություն ունեցող սահմանամերձ բնակավայրերում բնակչության կենսամակարդակը բարձրացնելուն, արտահոսքը կանխելուն:

Ուշադրության կերնտրոնում է եղել նաև բնակարանաշինության ոլորտը: «Եկամտային հարկի մասին»  ՀՀ օրենքով արտոնություններ են սահմանվել վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձման ձևով: Այսինքն, վճարված եկամտային հարկը վերադարձվում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:

Մեկ այլ պետական ծրագիր , որը միտված է լուծելու բնակարանի կարիք ունեցող պետական կամ հանրային ծառայության ոլորտի աշխատակիցների բնակարանային ապահովվածության հարցը: Բնակարանները կառուցվում են Երևան քաղաքի Ադոնց փողոցի  N6/1 հասցեում, որի մեկ քառակուսի մետրի արժեքը տատանվել է 230-290.000 հազար դրամի սահմաններում: Բնակարանների ձեռք բերման համար կանխավճար է սահմանվել 7.5 տոկոսը, հիփոթեքային վարկի տոկոսադրույքն է՝ 10 տոկոսը: Նախատեսված բնակարանների ընդհանուր թիվը 266-ն է: Պետական ծառայողների համար նախատեսված բազմաբնակարան շենքերի կառուցումը արդեն իսկ սկսվել է, ավարտը նախատեսվում է 2017 թվականին:

2014 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում բարձրացան պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը, ինչը Հայաստանում տեղի չէր ունեցել 10 տարի շարունակ: Ներդրվեց պետական բոլոր ծառայողների համար աշխատանքի վարձատրության նոր՝ միասնական համակարգ: Նոր մոտեցման տրամաբանության հիմքում գործակիցն է, որն արտահայտվում է աշխատողի պաշտոնի ու ստաժի համադրմամբ. աշխատավարձի նվազագույն՝ 66.000 դրամ դրույքաչափը բազմապատկվում է այդ գործակցով:

Վարձատրության բարձր գործակիցը պայմանավորված է բարձր պաշտոնների պատասխանատվությամբ, ծանրաբեռնվածությամբ և էդպես գործակիցը իջնում է  մինչև ներքև՝ տարբեր ծառայություններ: 

Դա աշխատանքի նորմավորման հիմնարար սկզբունքներից մեկն է: Պետական համակարգում աշխատավարձերի բարձրացումը գրավիչ կդարձնի երիտասարդների և բարձր որակավորում ունեցող մասնագետների համար, որպես հետևանք կնպաստի պետական համակարգի արդյունավետության բարձրացմանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ