14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաղցկեղով հիվանդ աղջիկը ու զինվորական տղան գշերը «դալանի» տակ են անցկացրել /վիդեո/

Պարտքերի պատճառով կորցրեց բնակարանը: Դստեր հիվանդությունը ու տղայի ձերբակալությունը ծանր անդրադարձան 4 երեխաների միայնակ մոր վրա: 8 տարի արդեն նույն բնակարանում վարձով ապրող Գայանե Նասոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երբեք չի տրտնջացել աշխատանքից.«Աշխատել եմ ու պահել երեխեքիս, վճարել եմ տան վարձը, բայց վերջին դեպքը ինձ սպանում է: Ապրելս չի գալիս,բայց կրծքի ուռուցք ունեցող աղջկաս շատ եմ պետք, բերդի տղես էլ մի կողմից»,-սրտի ցավը պատմեց Henaran.am-ի խմբագրությանը դիմած Գայանեն:

Բնակարանի վարձը ուշացնելու համար վարձու բնակարանի տերը տանից դուրս է հանում Գայանեին ու նրա հիվանդ աղջկան: Գայանեն նշում է, որ տան տերը  թույլ չի տվել անգամ հագուստ վերցնել, ասել է, որ իրերը կստանան վարձը տալուց հետո: Մայր ու դուստր որոշել են գիշերել դրսում

«Տղայիս տարել էին զորավարժանքների, պալիգոնից վերադառնում է ու տեսնում, որ դալանի տակ նստած ենք ու ինքն էլ գիշերը մեր հետ մնաց դալանի տակ: Անձրև էր գալիս, ցուրտ էր….երեխու բատինկեքը լրիվ թրջված: Ինքը արդեն ջերմության մեջ էր: Մինչև գիշերվա ժամը 3-ը դալանի տակ էինք ու շենքի հարևաններից մեկը իր պատուհանից տեսնում է մեզ, այդ կինը բժիշկ է՝ խղճաց երեխուն իր տուն տարավ…»,-պատմեց հուսահատ մայրը:

Հ.Գ Գոռ Նասոյանը այժմ զինվորական հոսպիտալում է՝ թոքաբորբ ախտորոշմամբ:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ