05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նյուտոնը մարտաֆիլմի հերոս կդառնա

Ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ռոբ Քոենը մտադիր է մարտաֆիլմ նկարահանել, որի գլխավոր հերոսը Իսահակ Նյուտոնը կլինի:

Ֆիլմը կպատմի Նյուտոնի կյանքի այն հատվածի մասին, երբ նա բրիտանական դրամատան  ղեկավարն էր: Գիտնականն այդ պաշտոնն զբաղեցրել է 1699-ին, երբ 56 տարեկան էր:

Քոենը մտադիր է անձամբ գրել մեծ գիտնականի մասին ֆիլմի սցենարը: Նա նաեւ կմասնակցի կոմիքսի ստեղծմանը, որի սյուժեն նման կլինի կինոժապավենի սյուժեին: Հայտնի է նաեւ, որ նախագծի վրա կաշխատի  Ջին Քիրքվուդը`  հայտնի “Ռոկկի” սերիայի ամենաառաջին ֆիլմի պրոդյուսերը:

Ռոբ Քոենը հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են “Վիշապը. Բրյուս Լիի պատմությունը”, “Ֆորսաժ”, “Վիշապի սիրտը” եւ մի շարք այլ հայտի գործերով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ