02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Սեֆիլյանին մեղադրանք ներկայացվեց

Մեղադրանք է ներկայացվել «100 ամյակը առանց ռեժիմի» շարժման ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի և շարժման անդամ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ:

 Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, նրանց տեղափոխել են Կենտոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան: Շարունակում են ՔԿ շենքի մոտ մնալ Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամների ընկերներն ու բարեկամները, այստեղ են նաև նրանց ընտանիքների անդամներ:

ՀԽ անդամ Գագիկ Սարուխանյանը, ով կապ էր հաստատել փաստաբանների հետ, տեղեկացրեց, որ հարցաքննությունը շատ դանդաղ է ընթանում և, հնարավոր է, մինչև կեսգիշեր իրենք մնան այստեղ՝ փոխարինելով միմյանց և սատարելով իրենց ընկերներին: 

Հիշեցնենք, որ զանգվածային անկարգություններ հրահրելու փորձի մեղադրանքով ձերբակալված են Հիմնադիր խորհրդարանի 6 անդամներ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ