01 Հունիսի, Saturday, 2024
KFC

«Մեզ համար ստորացուցիչ է, սակայն Քոչարյանը դա հաշվի չառավ»

Ազգային ժողովում ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից ներկայացրած հայտարարության տեքստը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով իր կուսակցության տեսակետը, նշեց, որ կողմ են քվեարկելու, քանի որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության հիմնասյուններից է, ինչպես նաև 1990 թվականի օգոստոսի 23-ին ստորագրված ՀՀ անկախության հռչակագրով հայտարարվել է, որ ՀՀ-ն սատար է կանգնում Հայոց ցեղասպանության ճանաչման գործին։

ՕԵԿ խմբակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նախ համաձայնեց դաշնակցական գործընկերոջ հետ` Օսմանյան կայսրությունը Թուրքիայի Հանրապետություն փոխարինելու փաստով։ «Մեր սփյուռքը ցույց է տալիս և փաստում, որ 1915 թվականին եղել է Հայոց ցեղասպանություն։ Ապագայում մենք գործ ունենք մի սերնդի հետ, ով քիչ է կարդում, և ճանաչելիության տեսանկյունից կարևոր է, որպեսզի լինի Թուրքիայի Հանրապետություն անվանումը»,- ավելացրեց Բիշարյանը` նշելով, որ այս փաստաթուղթը կարևոր է այն խորհրդարանների համար, որոնց հետ միջազգային ասպարեզում առնչվուն ենք։

Սակայն ՀԱԿ խմբակացութան ղեկավար Լևոն Զուրաբյանը կտրականապես դեմ է այս փաստաթղթին, ավելին` տեղեկացրեց, որ ՀԱԿ պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը, քանի որ սա հակապետական փաստաթուղթ է։ Նա խորհուրդ տվեց պատգամավորներին և այս նախագծին կողմ մարդկանց ծանոթալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագծին և վերջինիս այլ հոդվածներին։

«Լիագումար այս նիստում ես ցանակում են ներկայացնել, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դնել Ցեղասպանությունը, կոպտագույն սխալ է, որի հիմքը դրվեց Ռուբերտ Քոչարյանի կողմից 1998 թվականին, և այն ծանր հետևանքներ ունեցավ մեր պետության համար։ Անկախությունից ի վեր ասում ենք, որ ոչ միայն չպետք է լինի արտաքին քաղաքականության հիմքում, այլև չպետք է լինի օրակարգում։ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հանցագործություն է հայերի դեմ, այլև մարդկության, քանզի ցեղասպանությունները հանցագործություն են մարդկության դեմ։

1998 թվականից հետո Թուրքիան որոշեց ստեղծել ցեղասպանություն ուսումասիրող պատմաբանների հանձնաժողով, ինչը մեզ համար ստորացուցիչ է, սակայն Քոչարյանը դա հաշվի չառավ։ Սրանից հետո սկսվեց Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը», ինչի արդյունքն այն էր, որ ստորագրվեց Ցյուրիխյան խայտառակ արձանագրությունները, որտեղ նաև դրույթ կար, որ միջպետական հանձնաժողովը պետք է ուսումնասիրի պատմական հարցերը, ինչի դիմաց կբացի հայ-թուրքական սահմանը։ Հասան նրան, որ ցեղասպանության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունից դարձավ հայ-թուրքական միջպետական վեճ»,- հստակեցրեց ՀԱԿ պատգամավորը։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ