14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ես էլ այստեղ եմ շատերին նկատողություն անում. ԱԺ նախագահը՝ վարչապետի նկատողությունից

 «Չեմ կարծում, որ միտումնավոր որևէ հարց կա»,-այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ըստ իրեն միտումնավո՞ր է վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության նիստերի ժամանակ հաճախակի նկատողության արժանացնում իր որդուն:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Աբրահամյանը դիմելով Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին նկատեց. «Պարոն Սահակյան, Ձեր աջն ու ձախը ակտիվ է այսօր, ի՞նչ կա»:

Գալուստ Սահակյանը տեղյակ չէր՝ ինչ նկատողության մասին է խոսքը, բայց հավելեց. «Ես էլ այստեղ եմ շատերին նկատողություն անում, այնպես որ դրա տակ ինչ-որ բաներ մի փնտրեք. աշխատանքային պրոցես է, պիտի խոսեն, ասեն, հանձնարարեն, վերլուծեն»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ