Այո, դատապարտում եմ այս ամենը․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եկեք գնանք կաղամբ աճեցնենք
Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, շուրջ 30 տարի առաջ Թուրքիան շրջափակեց Հայաստանը եւ խզվեցին եղած ու չեղած կապերը։
Հիմա դա վեր է կացել եւ լայն ժպիտով գնացել է այդ երկիր, ի՞նչ անելու, ասում են էրդողանը դրան իր աշխատասենյակում է ընդունել, ինչպես ընդունում է իր սովորական աշխատակիցներին, երեւի կոֆեն էլ մինչեւ մրուր են խմել։
Կարծես բոլորս կռահում ենք հերթական մեծագույն ողբերգությունը, բայց ոչ մեկս հավուր պատշաճի չենք ընդվզում։ Շուտով կլսվի ձայնը, թե այս անգամ Հայաստանի հաշվին ինչ տվեց ինչի դիմաց։
Ինչի դիմացը պարզ է, որ օգնեն իր հետույքը մնա ՀՀ վարչապետի աթոռին։ Պարզ է նաեւ, որ հենց այսպես բռի դա վերցրեց ու փոխեց մեր պետության վեկտորը։ Կարծում եմ Սամվել Կարապետյանին այդպես խայտառակ , ոչինչի համար ձերբակալելը հենց դրա ապացույցն է, ռուսներին դա այդպես «Բան» հասկացրեց։ Չգիտեմ։
Մյուս կողմից, հենց հիմա երկրում լարվածություն է, ասում են, ոստիկանությունը համար 1 է հայտարարել, ՀՅԴ գրասենյակներ են «այցելում» կարդացի, որ նաեւ «Սրբազան Պայքարի» ակտիվիստների են «այցելում»։
Այո, դատապարտում եմ այս ամենը, բայց իմ դատապարտելուց ի՞նչ օգուտ։
Պարզունակ պետք է լինել, չկռահելու համար, թե շատ շուտով ինչ «Բում» ենք լսելու, ինչ հերթական կզոցին եւ հանձնոցին ենք իմանալու։ Իսկ մնացյա՞լը․․․
Երիցս ճիշտ էր Ուիլյամ Շեքսպիրը՝ մնացյալը՝ լռություն։
Ձեզ ծանր պահեք, յա՜։
Լռել, լռել մինչեւ վերջ եւ այդպես լռիկ-հեզիկ գնալ կաղամբ աճեցնելու»։