14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

էդ մի դարդից էլ պրծանք

Քիմ Քարդաշյանը վերջապես հասավ Հայաստան, էդ մի դարդից էլ պրծանք: Ամերիկյան հեռուսաալիքներին իր հայկական ծագման մասին շեփորած հեռուստաաստղը ոչ մի բառ չփոխանակեց իրեն դիմավորող հարյուրավոր լրագրողների հետ ու շտապեց «Մարիոթ» հյուրանոցի իր վարձած տարածքը:

Ճիշտ է, Քիմ Քարդաշյանի Հայաստան գալը իր համար PR նպատակ ունի, բայց այն նաեւ հրաշալի առիթ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համաշխարհային մամուլում ներկայացնելու եւ Հայաստան՝ արտերկրյա զբոսաշրջիկներ ներգրավելու առումով:

Եթե անգամ նրան ընդունեն ամենաբարձր մակարդակով, հաստատ դրանում վատ բան փնտրել չարժի, քանի որ մեծ աշխատակազմի հետ Երեւան եկած Քարդաշյանն իր PR-ով ակամայից Հայաստանի PR-ն էլ է անելու: Իհարկե կլինեն փարիսեցիներ, որ կքննարկեն նրա բարոյական կերպար, վուլգար հագուկապը, ցածր IQ-ն, բայց այնպես չէ, որ Հայաստանում բոլորը Մաքիավելի են կամ Պլատոն: 

Սերժ Կանայան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ