15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Խորհրդարանի միջադեպից հետո հնչած բոլոր 13 ելույթները շարժվում էին մեկ առանցքով․ Հավասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ակնհայտ էր, որ ՔՊ-ականների երեկվա ցնցումներն ուղղորդված էին ու մի նպատակ ունեին՝ ստեղծել կեղծ պատկեր, թե իբր իրենք «կուռ թիմ» են։ Իրականում, սակայն, գործողությունները չունեին որևէ ռացիոնալ քաղաքական հաշվարկ և ընդամենը վկայում էին հերթական «ոհմակային» ռեֆլեքսների մասին։
Խորհրդարանի միջադեպից հետո հնչած բոլոր 13 ելույթները շարժվում էին մեկ առանցքով՝ Նիկոլին հերոսացնելու, պաշտպանել քննադատությունից, նրան նվիրվածության տեսարաններ ապահովելու ուղղությամբ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Հովհաննիսյան Արթուրը իրեն բառացիորեն ճղում էր՝ հուզական գերլարումով փորձելով ինչ-որ գնահատականներ հնչցնել, նույն խմբակցության Թորոսյան Արսենը հանգիստ, խոնջացած հեռախոսով էր խաղում, կամ ցուցումներ ստանում։ Նրա տեսքից դժվար էր տպավորություն ստանալ, թե տեղի ունեցածը իրականում անհանգստացրել էր և «թուրք» տերմինից այդ աստիճան հուզվել:
Իսկ ընդմիջումից հետո նրա ամբիոնից ցուցաբերած լկտի պահվածքը գալիս է միայն հաստատելու, թե գործ ունենք հերթական «Շարիկովյան» տրամաբանությամբ գործող գործչի հետ։
Պարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված
 սցենարով «կպել» էին գործին՝ ինչ էլ լինի, կանխել ընդդիմության ցանկացած քննադատություն։ Սա քաղաքական «մերկությունն» ու անգործությունը թաքցնելու հերթական փորձն էր, միաժամանակ՝ ուժի ցուցադրություն (նույնիսկ՝ դրսի համար)։
Ըստ իս՝ նիկոլական պլեադան դեռ «չի հովացել»։ Նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի հերթով ինքնահաստատվեն իրենց շեֆի աչքին, նրա ցանկությունները բավարարեն, թքած ունենալով, թե իրականում ինչ կարգի է արժեզրկում պառլամենտը» :
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ