Ո՞վ է մեր երիտասարդության դաստիարակը, հասունության ուղեցույցն ու ծերության մխիթարիչը
«Բոլոր կենսագրություններից վեր կանգնած է մեծագույն կենսագրությունը՝ Գրքերի Գիրքը: Իսկապես, ի՞նչ է բովանդակում Աստվածաշունչը՝ բոլոր գրքերից սրբազնագույնը և վեհագույնը, երիտասարդության այս դաստիարակը, հասունության ուղեցույցն ու ծերության մխիթարիչը: Ոչ այլ ինչ, քան սուրբ այրերի՝ նահապետների, թագավորների և դատավորների վարքեր, որոնք եզրափակվում են մեծագործներից Մեծագույնի՝ Նոր Կտակարանում նկարագրված Կյանքով: Որքա՜ն օգուտ են տվել մարդուն այդ գրքում ներկայացված վեհ կերպարները, քանի՜-քանիսն են այդ գրքից իրենց ուժն առել, բարձրագույն իմաստությունը, քանի՜ քանիսի համար է այդ Գիրքը ծառայել որպես հոգևոր լավագույն սնունդ և խրատանի»:
ՍՄԱՅԼՍ Սեմյուել – (1812-1904), շոտլանդացի գրող և բարենորոգիչ, հեղինակ է մի շարք բարոյափիլիսոփայական բնույթի գրքերի, որոնք հարուստ են մեծ մարդկանց կենսագրական տվյալներով: