29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մայրս բահով սպանել է հորս թունավորած փաշային

Արեգնազան Թորոսյանի պատմությունը

1910 թ., Մշո գավառի Ռուստամգետիկ գյուղ

Լիա Թորոսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել մի պատմություն, որը լսել է իր մեծ տատից: Վերջինս պատմել է, որ իր մայրս ծնվել է Արևմտյան Հայաստանի Մշո գավառի Ռուստամգետիկ գյուղում, առևտրականի ընտանիքում:

«Դեպքը, որ ուզում եմ ներկայացնել, լսել եմ իմ մեծ տատից, որը գաղթի ահավոր տառապանքը տեսել է իր աչքերով… Նա պատմում էր. «Մայրս ծնվել է Արևմտյան Հայաստանի Մշո գավառի Ռուստամգետիկ գյուղում, առևտրականի ընտանիքում: Տունը գտնվում էր գյուղի ծայրին, որից մի փոքր հեռու կար մի սառնորակ աղբյուր, այնտեղից էլ գյուղի կանայք կժերով ջուր էին կրում…»:

Նա պատմում էր գաղթի մասին, որը տեսել էր իր իսկ աչքերով, ու կարծես տեսնում էինք նրա աչքերում դրոշմված տառապանքը: Պատմելու ընթացքում հաճախ էր հուզվում, գոգնոցով սրբում հոգնած աչքերում լճացած արտասուքը, ապա շարունակում կիսատ թողած խոսքը: Ուշադիր լսում էինք նրա պատմածը, հուզվում, հաճախ էլ արտասվում նրա հետ: Նրա պատմածներից իմ մեջ տպավորվել է հատկապես մի հուզիչ պատմություն` կապված նրա հոր` Դանիելի դիտավորյալ սպանության հետ:
Հայրը, որ առևտրի գործերով հաճախ էր մեկնում տարբեր քաղաքներ, մի օր վերադառնում է հիվանդ և անկողին ընկնում: Հրավիրված բժշկի հետ նրան այցելության է գալիս իրեն ծանոթ մի երիտասարդ թուրքի փաշա, որը սիրահարվում է հիվանդի տիկնոջը` Չիչակին, («չիչակ», թուրքերեն նշանակում է «ծաղիկ»): Սա պատճառ է դառնում, որ թուրքի փաշան կաշառի բժշկին` իրագործելու իր հրեշավոր ծրագիրը: Բժիշկը նրա դրդմամբ թույն է ներարկում հիվանդին: Երկու օր հետո հիվանդի վիճակը վատանում է, և նա մահանում է:

Ամիսներ անց, երբ արդեն գարուն էր, մայրը պարզում է ամուսնու մահվան պատճառը և որոշում անպայման անձամբ լուծել իր վրեժը երիտասարդ փաշայից: Իսկ փաշան, կարծելով, որ վտանգն անցել է, հաճախ գալիս է աղբյուր, որ գոնե հեռվից տեսնի իր սիրած կնոջը` Չիչակին:

Եվ ահա մի օր, երբ հերթական անգամ թուրքն աղբյուր է գալիս, բահը ուսին դրած` մայրը քողը գցում է երեսին, կուժը վերցնում ու շտապում աղբյուր, որպիսզի հանի իր վրեժը: Թուրքի փաշան շփոթվում է` տեսնելով սիրած կնոջն այնքան մոտ կանգնած, և մտածում սիրո խոստովանություն անել: Նրանք ուղղվում են դեպի մոտակա այգին: Փաշան վերցնում է բահը` օգնելու համար կնոջը: Մայրը, գեղեցիկ ժպիտը դեմքին, իբրև համաձայնության նշան, խնդրում է թուրքի ձեռքի բահը` ասելով. «Տու’ր բահը, ուզում եմ ես իմ ձեռքով ջրել այգին, թող այն ծաղկի, որ այնտեղ միասին շրջենք»:

Ուրախությունից գլուխը կորցրած` փաշան բահը առանց վարանելու մեկնում է կնոջը: Իսկ համարձակ կինը էլ չի հապաղում, վերցնում է իրեն մեկնած բահը և թափով հարվածում թուրքի գլխին` ուղիղ երկու կես անելով այն: Բախտի բերմամբ իրիկնամուտ է լինում, և ոչ ոք չի նկատում: Կինը վազում է տուն, քողը երեսից մի կողմ գցում ու պատմում, թե ինչ է արել: Հետո մի բարի քրդի օգնությամբ տեղափոխվում են նրա տուն, և այնտեղից գիշերով երեխաների հետ փախչում»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ