02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Կոռնիձորի Արոն կանչվել է հարցաքննության

«Այսօր ժամը 17-ին հրավիրվել եմ Քննչական Կոմիտե հարցաքննության, հետևելով վաղ առավոտից Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ իրականացվող գործողություններին արդեն հասկանում եմ, որ պետք իմ հերթն էլ գար: Բայց հատկապես ի՞նչ են հարցնելու ու ի՞նչ պետք է ասեմ չգիտեմ»,-մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո):

Խուդավերդյանը տեղեկացրեց, որ իրեն անձամբ այցելել են և պաշտոնապես ծանուցել հարցաքննության մասին: Նա նշեց, որ ժամը 4-ին իր հետևից գալու են՝ «ուղեկցելու»  համար:

Ծանուցագրում նշված է, որ Արա Խուդավերդյանը պետք է ներկայանա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն հատկապես կարևորագույն գործերով քննիչ Ա Մատինյանի մոտ հարցաքննության:

«Թե ինչ կարևոր հանցանք եմ գործել՝ չգիտեմ»,-հավելեց Խուդավերդյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ