03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դու ոչ միայն զիջել ես ,այլ նաեւ հանձնել ես ՀՀ երբեմնի անկախությունը թուրք-ադրբեջանական ուժերին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դու ոչ միայն զիջել ես ,այլ նաեւ հանձնել ես ՀՀ երբեմնի անկախությունը թուրք-ադրբեջանական ուժերին։
Ի՞նչ ես զիջել, հերթով ասեմ …
Նիկոլ ,12.000 քառ կմ Արցախ ես զիջել։
120.000 հայ մարդու տուն ու գերեզման ես զիջել։
5.000 կյանքեր ես զիջել։
12.000 վիրավոր ես զիջել։
Գորիս-Կապան միջպետական ճանապարհ ես զիջել։
Սեւ լճի մի մասն ես զիջել։
Տավուշի 4 գյուղն ես զիջել։
ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 240 քառ.կմ տարածք ես զիջել։
Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանն ես զիջել Բաքվին։
Ու դեռ զիջում ու զիջում ես։
Իսկ ամենակարեւորը՝ մեր ազգի նամուսն ու թասիբն ես զիջել։
Արժանապատվությունն ես զիջել։
Արարատի խորհուրդն ես զիջել։
Հայի հիշողությունն ես զիջել։
Մեր պատմությունն ես զիջել։
Տո ,ամեն բան ես զիջել, հանուն աթոռիդ։
Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում։
Բա հիմա էլ պարի…
Չես կարող…քանի որ զիջել ես քո համոզմունքը՝ դառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի պաշտպանը» ։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ