11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Հանձնարարությունը գերազանց կատարել են, ադրբեջանական նախապայմաններն ու հոխորտանքներն ընդունել ու գոհ-գոհ ման են գալիս․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն պարզ է, թե ինչու էր կառավարության միջանցքներում ԱԳ նախարարի կարգավիճակ ունեցողը, ձեռքը գրպանը դրած, ինքնագոհ, կիսասպառնալից, մունաթով ու հեգնանքով խոսում մեր գործընկեր լրագրողների հետ:

Հանձնարարությունը գերազանց կատարել են, ադրբեջանական նախապայմաններն ու հոխորտանքներն ընդունել ու գոհ-գոհ ման են գալիս:
Դե մի քանի օր առաջ էլ լավ նորություններով իրենց թուրք լրագրողների հետ կիսված կլինեն, հո՞ թաքցնելու բան չունեն, հո՞ հայ հասարակությունը չի, որ վերջին պահին իմանա գլխին եկողը»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ