09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Բերման ենթարկվածների թիվը ավելանում է

Խուզարկությունից հետո բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի Վանաձորի գրասենյակի պատասխանու Հովհաննես Ղազարյանին, Գյումրու պատասխանատու Արամ Հակոբյանին, Երևանից բերման են ենթարկել նաև Գևորգ Սաֆարյանին։
Հիշեցնենք, որ առավոտյան խուզարկություն է սկսվել Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում և բերման են ենթարկվել «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը,ինչպես նաև շարժման անդամներ Վարուժան Ավետիսյանը, Թորոս Սէֆիլյանը, Պավել Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական Կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասվում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ