06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ադրբեջանում փաթեթավորվող կեղծ հանցագործություններից մեկի շրջանակներում, հիշատակվեց Սերժ Սարգսյանի անունը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

  «Ադրբեջանը Հայաստանի իշխանության անկեղծությունը «գնահատելու» համար պահանջում է պատասխանատվություն ստանձնել «ագրեսորի», «օկուպանտ» լինելու, «ռազմական հանցագործություններ» կատարելու հարցում, ինչպես նաև` Ադրբեջանին հանձնելու այն գործիչներին, ովքեր ադրբեջանական իշխանությունների կողմից որպես հանցագործ են ներկայացվում:
Ավելի վաղ, Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ ներկայացվեց մեղադրանք, որով անցնում են Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահները, բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ, գործիչներ և ազգային ազատագրական պայքարի ակտիվ դեմքեր:
Օրեր առաջ, սրան զուգահեռ Ադրբեջանում փաթեթավորվող կեղծ հանցագործություններից մեկի  շրջանակներում, հիշատակվեց Սերժ Սարգսյանի անունը, ում դեմ արշավը նոր թափով է ընթանում:
Ադրբեջանը, ըստ էության, պաշտոնականացրեց ևս մեկ նախապայման` Հայաստանի հետ «խաղաղության» փաստաթուղթ ստորագրելու և հարաբերություններ հաստատելու համար:
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ, այլ քաղաքական քարտեզից վերջնական հեռացնելը»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ