18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Հայ կնոջ համար ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ.

Սիրելի՚ մայրեր, քույրեր և կանայք,

սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ:
Հայ կնոջ համար ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը, ուստի միայն մեր երկրում նշվող այս տոնը մեր մայրերին ու կանանց մեծարելու, մեր գնահատանքի ու երախտիքի խոսքերն ուղղելու ևս մեկ հրաշալի առիթ է: 
Հայ կինը եղել ու մնում է ավանդական հայ ընտանիքի կայունության անսասան հենասյունը: Ամենածանր պահերին կրելով բոլոր դժվարությունները՝ նա սատար է կանգնել ամուսնուն, հորը, եղբորն ու որդուն՝ դրանով դառնալով մեր ժողովրդի հարատևության երաշխիքը: 
Այսօր էլ նույն անմնացորդ նվիրումով դուք մեր կողքին եք և ձեր ավանդն եք բերում մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի շենացմանը:
Քաջառողջություն եմ մաղթում բոլորիդ: Թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, քնքշությունը, պայծառ ժպիտն ու սերը ձեզ ուղեկցեն ամբողջ կյանքի ընթացքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ