Մաքսային ծառայությունների ցնցող բացահայտումը՝ մեղրի մեջ վիագրա /Տեսանյութ/
Ֆրանսիայի մաքսային ծառայություններն ահազանգում են անօրինական նյութի մասին, որը երկիր է մտնում ռեկորդային քանակությամբ։
Այն կոչվում է «էրեկտիլ մեղր»։
Պատճառն այն է, որ մեղրի մեջ դեղամիջոց կա էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ, ինչպիսին վիագրան է:
Euronews-ի փոխանցմամբ՝ հարմար ձողիկներում կամ ներարկիչներում փաթեթավորված նյութը պարունակում է մեղրի խառնուրդ եւ վիագրայի նման դեղամիջոց, եւ սեւ շուկայի որոշ խանութներում վաճառվում է յուրաքանչյուրը մի քանի եվրոյով:
Այս դեղերը նախատեսված են էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման համար, սակայն կարող են առաջացնել կողմնակի բարդություններ, երբ համակցվում են ալկոհոլի կամ այլ դեղամիջոցների հետ, ինչպիսին են ճնշման դեղամիջոցները:
Մեղրի ձողիկները «կարող են մարդկանց անվնաս կամ նույնիսկ վստահելի թվալ, քանի որ դրանք մեղր են պարունակում, բայց կարող են վտանգավոր լինել առողջության համար»,- ասել են մաքսավորները:
Հիշեցնենք, որ 2023թ. Ֆրանսիայի իշխանություններն իրականացրել են 131 առգրավում, մինչդեռ 2019թ. գրանցվել է ընդամենը 18 նման դեպք։
Վերջին առգրավումը ռեկորդային էր՝ մոտ 860 000 ձողիկ կամ 13 տոննա էրեկտիլ մեղր:
Առգրավումը տեղի է ունեցել Մարսելում 2024թ. նոյեմբերին, երբ մաքսավորները ստուգել են «բնական մեղրի» փաստաթղթերը, որոնք մաքսանենգ ճանապարհով տեղափոխվում էին Մալայզիայից։
Երբ նրանք ստուգել են մի քանի նմուշներ, հայտնաբերել են, որ դրանք պարունակել են դեղամիջոց էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ:
Էրեկտիլ մեղրը հայտնաբերվել է ողջ Ֆրանսիայում։
Որպես կանոն, դրանք գալիս են Մալայզիայից, Թուրքիայից, Թունիսից կամ Թաիլանդից:
Մանրամասները՝ կից տեսանյութում: