17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

3000 ՀՀԿ-ական կանայք Ծիծեռնակաբերդի համալիրում կոչով դիմեցին աշխարհի կանանց. news.am

Հանրապետական կուսակցության 3000 կին անդամներ այսօր՝ ապրիլի 4-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ ծաղիկներ դրեցին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին, եւ կոչ արեցին աշխարհի կանանց եւ մայրերին միավորվել ընդդեմ Ցեղասպանության։

«Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ կանայք կարող են միավորել իրենց ջանքերը եւ ամբողջ աշխարհին ասել՝ մենք դեմ ենք Ցեղասպանությանը։ Այսօր այստեղ գալու նպատակը նաեւ անմեղ զոհերի հիշատակին տուրք մատուցելն է»,-NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը։

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ Ցեղասպանության դեմ ընդվզումը պետք է հատկապես աշխարհի կանանց եւ մայրերի կողմից լինի, քանի որ նրանք են մարդկությանը ծնունդ տալիս։

 «Մենք կոչ ենք անում աշխարհի կանանց եւ մայրերին միանալ մեզ եւ բոլորս միասին «ոչ» ասենք բոլոր ոճրագործություններին։ Մարդկությունը ծնում են մայրերը, մայրերն էլ պետք է պայքարեն, որ իրենց ծնած մարդկանց որեւէ մեկը կյանքի իրավունքից չզրկի»,-ասել է նա։

Պատգամավորի խոսքով՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ աշխարհի մայրերին ուղղված «Ոչ Ցեղասպանությանը» կոչը կուղարկվի Հայաստանում գտնվող բոլոր դեսպանատներին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ