09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Եկեղեցիներում մատուցվում է պատարագ

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը նշում է վաղը` ապրիլի 5-ին: Սուրբ Հարության տոնը կոչվում է նաեւ Սուրբ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին, թե՛ Նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Զատիկը շարժական տոն է, Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչեւ ապրիլի 26-ը (35 օր) ընկած ժամանակահատվածը: Զատկին նախորդում է Ավագ շաբաթը:

Տոնի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը եւ ավարտվում երկուշաբթի: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տեւած Մեծ Պասի շրջանը: Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով եւ ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը: Շաբաթ եւ կիրակի օրերին եկեղեցիներում մատուցվում է պատարագ եւ տեղի ունենում ժամերգություն: Սուրբ Զատիկի տոնը գալիս է դեռեւս նախաքրիստոնեական ավանդույթից, բայց այն ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվել: Զատիկի խորհուրդը պահպանվել է մին օրս, այն խորհրդանշում է գարնան զարթոնքը, կյանքի սկիզբը, վերածնունդը, հարությունը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ