17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

19-ամյա պատանու աչքի առաջ մորթել են ծնողներին

Նազարեթ Խաչատրյանի պատմությունը

1896 թ., Հաճն

Անի Պետրոսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապիկի պապի՝ Նազարեթ Խաչատրյանի պատմությունը: Նազարեթի հորը հաջողվել է յաթաղանից խույս տալ, ժողովել ընտանիքն ու բռնել գաղթի ճանապարհը: Սակայ հենց Հաճնի մոտերքում անզգամ թուրքերը 19-ամյա պատանու՝ Նազարեթի աչքի առաջ մորթել են ծնողներին, սրախողխող արել ու խոշտանգել եղբայրներին ու քույրերին:

«Պապիս աչքի առաջ մորթել են ամբողջ ընտանիքին: Նազարեթ Խաչատրյանն իմ պապիկի պապն է: Նա ծնվել և մոտ 19 տարի ապրել է Արևմտյան Հայաստանի Հաճն քաղաքում, մի մեծ գերդաստանում, ուր ապրել ու արարել են ինքը, հայրը, մայրը, հինգ եղբայրն ու չորս քույրը: Սակայն 1915 թվականը խաթարել է այդ ստեղծագործ ու համերաշխ ընտանիքի խաղաղ առօրյան ու բեկել բոլորի ճակատագրերը: Սկսվել է համատարած գաղթ ու կոտորած… 

Նազարեթի` մեծ պապիս հայրիկին հաջողվել է յաթաղանից խույս տալ, ժողովել ընտանիքն ու բռնել գաղթի ճանապարհը: Սակայ հենց Հաճնի մոտերքում անզգամ թուրքերը 19-ամյա պատանու՝ Նազարեթի աչքի առաջ մորթել են ծնողներին, սրախողխող արել ու խոշտանգել եղբայրներին ու քույրերին: Մի անհավատալի հրաշքով նրան հաջողվել է փախչել ու անհետանալ մթնշաղի խելացնոր պատկերներում ու ապաստան գտնել մոտակա գյուղում, որը գտնվել է Ֆրանսիայի տիրապետության տակ և հսկվել ֆրանսիական զորքերի կողմից:

Այդտեղ նա ապրել է մոտ երկու տարի: Հենց այդտեղ էլ ամուսնացել է Մեյբուլ անունով մի աղջկա հետ և տեղափոխվել Բեյրութ:

«Դժոխքով եմ անցել, բայց ողջ մնացել. թաց աչքով ու չսպիացող վերքը սրտիս` ստիպված եմ եղել շարունակել գերդաստանիս շառավիղը: Ուժ եմ գտել իմ մեջ ապրելու, լոկ նրանց հիշատակը վառ պահելու, գերդաստանիս հատված բունը վերընձյուղելու համար»,- արտասվախառն աչքերով կրկնել է Նազարեթ պապը: Բեյրութում ապրել են երկար տարիներ, ունեցել ութ զավակ և 1947 թվականին, իրականացնելով իրենց բաղձալի երազանքը, այն է`ապրել Հայաստանում, տեղափոխվել Երևան: 

Այնուհետև Նազարեթ պապը աշխատանքի է անցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որտեղ էլ երկու տարի աշխատելուց հետո աքսորվել է Սիբիր, յոթ տարի անց վերադարձել ու հաստատվել Սիսիանում: Այսօր էլ Նազարեթ պապի ժառանգները ապրում են Սիսիանում և սերնդեսերունդ հպարտորեն փոխանցում Խաչատրյան ազգանունը…»:

Աղբյուր՝ ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ