22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանին անհրաժեշտ է իրավիճակի լրջությունը սթափ գնահատող և բացառապես սեփական ժողովրդի շահերով առաջնորդվող իշխանություններ

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե հավատանք GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության, այսօր հրապարակած սոցհարցման արդյունքներին՝ Հայաստանի բնակչության 76.2% կարծիքով՝ թիվ մեկ խնդիրը անվտանգության և սահմանային հարցերն են:  Իսկ հարցվածների 64.6%-ը չի հավատում Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հավանականությանը:
Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում գրեթե բոլորը ձգտում են երկարատև խաղաղության և դա բնական է: Սակայն, ա՛յն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի հետ վերջին վեց տարիներին, որևէ հիմք չի տալիս մեր քաղաքացիներին, հավատալ Նիկոլի կառավարության կողմից քարոզվող կեղծ խաղաղության և անվտանգության գաղափարին: Առավել ևս աշխարհում և մեր անմիջական սահմանների շուրջ տեղի ունեցող զարգացումները՝ մեղմ ասած, հավատ չեն ներշնչում ո՛չ կայուն խաղաղության, ոչ էլ գլոբալ անվտանգության տեսանկյունից:
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, առկա խնդիրների կողքին՝ անվտանգության, սահմանային իրավիճակի և խաղաղության հաստատման հարցերը երբեք նկատելի անհանգստություն չեն պատճառել մեր ժողովրդին: Այն ժամանակ մարդիկ մտածում էին, որ առկա հակամարտության լուծումը պետք է լիներ խաղաղ բանակցային ճանապարհով՝ բացառապես հայ ժողովրդի շահերը հաշվի առնելու և Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով:
Այժմ Արցախը հանձնելու, տարածքները օկուպացնելու, անգամ ազգային օրակարգերից հրաժարվելու գնով խաղաղություն մուրալու պարագայում՝ խաղաղության և անվտանգության հարցը դարձել է մեր հասարակության գլխավոր խնդիրը:
Դատելով կապիտուլյանտների կողմից վարվող “քաղաքականությունից”, այսպես շարունակելու դեպքում, ապագայում ևս Հայաստնաի առջև ծառացած է լինելու անվտանգության և կայուն խաղաղության հարցը: Դա նկատելի է ինչպես Ադրբեջանի սպառազինության ծավալներից, այնպես էլ Հարավային Կովկասի շուրջ տեղի ունեցող և սպասվող կոնֆլիկտային իրադարձություններից:
Հայաստանին անհրաժեշտ է իրավիճակի լրջությունը սթափ գնահատող և բացառապես սեփական ժողովրդի շահերով առաջնորդվող իշխանություններ» :
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ