22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դիմավորեք սուրբ Հարությունը ներելով

«Իրար համբերելով և իրար ներելով՝ եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպես էլ դուք» (Կողոսացիս 3.13):

Երիտասարդության տարիներին ամեն մեկս մեր մտքում ունենում ենք այն կյանքի պատկերը, որ երազում ենք տարիների հետ ունենալ:

Դրանք երազանքներ են՝ հիմնականում կապված մեր կարիերայի, մեր ընտանիքի և մեր երեխաների հետ: Ինչպիսի՞ն ես պատկերացնում քո կյանքն այսօր:

Արդյոք կյանքի քո կտավը այնպե՞ս է ստացվել, ինչպես ակնկալում էիր, թե՞ դու հաճախ ես խոցվել՝ վնասվելով արգելքներից, վշտից, անարդարությունից, հիվանդությունից, դավաճանությունից, որ քեզ պատահել են կյանքի ճանապարհին:

Այս ամեն վշտերից բժշկության ու ազատագրման ճանապարհը վրեժը չէ: Ոչ էլ՝ քեզ վնասողների հետ չխոսելը կամ անարգանք ցույց տալը, կամ նրանցից պարզապես հեռու մնալը: Ոչ էլ՝ Աստծուն մերժելը կամ հավատքը կորցնելը: Պետք չէ ստացածդ վերքերի համար մեղադրել ուրիշներին ու անմեղ զոհ ձևանալ: Դրանք չեն մեղմացնի քո ցավը:

Աստված տվել է մեզ բժշկության ճանապարհ: Բուժումը շատ պարզ է, բայց ռիսկային՝ ներում:

Արդյոք Տիրոջ հարությունն այս տարի դու կդիմավորե՞ս՝ ներելով: Արդյոք կասե՞ս Աստծուն, որ դու հոժար ես խոնարհվելու ու ներելու: Աստված կօգնի քեզ բաց թողնելու քո ցավը, երբ ընտրես ներելն ուրիշներին, ովքեր ցավ են պատճառել քեզ:

Եվ ներումը հաճախ վերջինն է, ինչ մտածում ենք ցուցաբերել մեզ վիրավորողների հանդեպ: Մենք զգուշանում ենք, մտածում, որ ներելով մեզ վիրավորող մեկին՝ նա այդպես էլ չի գիտակցի իր արածի լրջությունն ու էլի կկրկնի: Իսկ զայրույթը պահելով՝ մենք կարծում ենք, թե ստիպում ենք այդ մարդուն վճարել իր արած սխալ քայլի համար: Սա վրիժառության մի տեսակ է: Սակայն դառնությունը պահելը, վերժխնդրությամբ լցվելը և չներող վերաբերմունք ցուցաբերելը նման է թույն խմելուն: Սա կարող է քանդել մեր հոգևոր կյանքը:

Ներումը որոշում է, որ նշանակում է խոնարհվել Աստծո պատվերին. մաքուր ու պարզ որոշում: Կայացրու այս որոշումը հիմա: Ինչո՞ւ: Որովհետև Աստված ներել է քեզ, աշխարհ եկել, խաչվել ու հարություն առել, որ դու էլ մի օր զորություն ունենաս ներելու:

Ներել քեզ վիրավորողներին՝ դա քո երկրպագության արտահայտությունն է առ Աստված: Ցույց տուր քո որոշումը՝ օրհնելով ուրիշներին: Քո բժշկության ուղին «սկսված է»: Ես գիտեմ…

Աննա Գրեհեմ Լոտց

Աղբյուրը` crossnews.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ